Երևան

Տիգրան Ավինյանը Երևանում օդի որակի վերաբերյալ նոր տեղեկատվություն է հաղորդել

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը Երևանում օդի որակի վերաբերյալ նոր տեղեկատվություն է հաղորդել

Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 17։00-ի դրությամբ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում»,-նշել է նա: 

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացել էր, որ ավելացվում է դեպքի վայրում աշխատող տեխնիկայի քանակը։ Գիշերվա ընթացքում էլ ինտենսիվորեն կջրվեն Երևանի բոլոր փողոցները՝ մեղմելու փոշու, օդի աղտոտվածության խնդիրը:   Ավինյանը  նաև նշել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում