Քաղաքականություն

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Լյուբլյանայում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Լյուբլյանայում մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2025 թ. հոկտեմբերի 10-13-ը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը։ 

«Այս քառօրյա աշխատանքները նվիրված կլինեն ՆԱՏՕ-ի ամրապնդմանը՝ Հաագայի հունիսյան գագաթնաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդների կողմից ընդունված որոշումների համաձայն, ներառյալ համախառն ներքին արդյունքի 5% - ը պաշտպանության և անվտանգության հետ կապված ներդրումների վրա ծախսելու պարտավորությունը մինչև 2035 թվականը», - ընդգծել Է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոն իր բացման խոսքում:

Անդրանիկ Քոչարյանը, հայկական պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական և անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Հայկական պատվիրակության հետ ՆԱՏՕ ԽՎ քառօրյա աշխատանքներին է մասնակցում նաև Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում