«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» հիմնադրամը մասնակցում է DigiTec 2025-ին

3 րոպեի ընթերցում

«Դասավանդի՛ր Հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը մասնակցում է հոկտեմբերի 10-12-ը Երևանում անցկացվող DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Հիմնադրամը ցուցահանդես երեք օրերի ընթացքում հանդես կգա իր տաղավարով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի տաղավարում այցելուներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ, նվերներ և ինտերակտիվ խաղեր՝ ճանաչելու հիմնադրամի կրթական ծրագրերն ու հնարավորությունները։

Հիմնադրամի մասնակցությունը DigiTec-ին միայն տաղավարով ներկայացված լինելով չի սահմանափակվում։ Այն ակտիվորեն ներգրավված է ցուցահանդեսի շրջանակներում անցկացվող տարբեր պանելային քննարկումներում։ 

Հոկտեմբերի 12-ին «Դասավանդի’ր Հանուն Հայաստանի» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար և գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը կմասնակցի EdTechTalks պանելային քննարկմանը, որը կազմակերպում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը։ Քննարկման թեման է՝ «Նոր աշխարհ, հին կրթություն․ ի՞նչ ենք մենք իրականում սովորեցնում երեխաներին և ինչպե՞ս»։

Նույն օրը հիմնադրամը կկազմակերպի է նաև մեկ այլ պանելային քննարկում։ Քննարկումը, որը կանցկացվի ինտերակտիվ ձևաչափով, կմոդերացնի հիմնադրամի մարդկային ռեսուրսների և մշակույթի բաժնի ղեկավար Տաթև Կարապետյանը։ Պանելային քննարկման մասնակիցներն են DataArt-ի ավագ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բիզնես կլաստերի ղեկավար, ԱՏՁՄ խորհրդի անդամ Արսեն Բաղդասարյանը, ԱՏՁՄ խորհրդի անդամ Ռեմ Դարբինյանը, 
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի E-school Armenia ծրագրի ղեկավար Ռաիսա Ավետյանը, ծրագրավորող, «Դասավանդի’ր Հանուն Հայաստանի» Ուսուցիչների առաջնորդության ծրագրի Tech4Armenia նախաձեռնության մասնակից Հովսեփ Խաչատրյանը։ 

Քննարկման ընթացքում պանելիստները կանդրադառնան ժամանակակից կրթության մարտահրավերներին և հնարավորություններին՝ տեխնոլոգիական զարգացումների համատեքստում։ Հանդիսատեսի յուրաքանչյուր անդամ կարող է դառնալ պանելային քննարկման խոսնակ՝ կիսվելով իր կարծիքով և փորձով։ 

«Դասավանդի’ր Հանուն Հայաստանի» հիմնադրամը հրավիրում է բոլորին այցելել իր տաղավարն ու միանալ քննարկումներին՝ բացահայտելու, թե ինչպես են կրթությունն ու տեխնոլոգիաները փոխում ապագան։

Հոկտեմբերի 10-12-ը Երևանում անցկացվում է DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE)։ Ցուցահանդեսը համախմբում է տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններին, նորարարներին և կրթական նախաձեռնություններին՝ ներկայացնելու ոլորտի նոր միտումները և լուծումները։

Հայերեն Русский

Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը

Ռուբեն Ռուբինյանն ամենալավ թեկնածուն էր, որ կարող էր ինձ փոխարինել ԱԺ-ում. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ԵՄ-ից կստանա 18 միլիոն եվրո, որպեսզի ամրացնի և դիվերսիֆիկացնի իր առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանին էներգետիկ մատակարարումները դիվերսիֆիկացնելու հարցում

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ

Բուլղարիայի Արկուտինո լողափը կրկին արժանացել է միջազգային Blue Flag էկոլոգիական հավաստագրին. BTA

Համատեղ ընդունված հայտարարությունները միայն խոսքեր չեն, այլ` կոնկրետ գործեր․ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք

Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակել խոսակցությունները, թե ինքը կարող է ՀՀ նախագահ ընտրվել