Երևան

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի պատճառով Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ

2 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրի հրդեհի պատճառով Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ

Երևանի կենտրոնում, ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ. պատճառը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհն է։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ 

Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։ Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է Ավինյանը։

Երևանի քաղաքապետն ավելի վաղ հայտնել էր, որ Նուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները։ Առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Տիգրան Ավինյանը նաև հայտարարել է, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ է պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում