Քաղաքականություն

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ռուսաստան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն): 

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Թումասյանը ՌԴ կգործուղվի հոկտեմբերի 15-17-ը՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: 

Նազարյանը կգործուղվի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը՝ մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ Գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում