Տնտեսություն

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերի 1-30-ի համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերի 1-30-ի համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեի  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ սեպտեմբերի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով 12 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 2․389․558 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 10․400․000 ՀՀ դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, 23 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 223․833․194 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 93․730․345 ՀՀ դրամ:

Ըստ աղբյուրի՝ 13 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 48․160․000 ՀՀ դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում