Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են՝ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում