Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարությամբ մտահոգություն է հայտնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

«Մասնավոր կյանքին միջամտությունը հաճախ դրսևորվում է անձնական տվյալների ու մասնավոր կյանքին վերաբերելի տեղեկությունների տարածմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների ձեռքբերումն ու տարածումը ոչ միայն սահմանադրական, կոնվենցիոն ու օրենսդրական մի շարք կարգավորումների խախտում են, այլ նաև ոչ իրավաչափ միջամտություն են մարդու մի շարք հիմնարար իրավունքների, և պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ:

Պաշտպանը կոչ է արել բոլոր շահագրգիռ սուբյեկտներին հետևել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների երաշխիքներին, անձնական տվյալներ կազմող տեղեկությունները ձեռք բերել և տարածել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Ըստ նրա՝ պետական իրավասու մարմիններն էլ պետք է մշակեն ու գործադրեն անձնական տվյալների պաշտպանության պատշաճ գործիքակազմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում