Սպորտ

Շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանինները հաղթել են ԵԱ-ի 5-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանինները հաղթել են ԵԱ-ի 5-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ: Հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ:

Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում