ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Բնապահպանության համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար տիկին Ամնա ալ Շամսիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Քննարկեցինք 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները։ Զրույցի առանցքում էր Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակը (Kunming-Montreal Global Biodiversity Framework)։

Քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունները հաջողությամբ հյուրընկալել են COP28 համաժողովը, կարևոր համարեցի նրանց փորձի ուսումնասիրությունն ու կիրառումը Հայաստանում սպասվող COP17-ի կազմակերպչական գործընթացներում։

Մենք վճռական ենք COP17-ը կազմակերպել բարձր մակարդակով՝ համախմբելով միջազգային փորձը, առաջատար գիտական մոտեցումները և նորարարական լուծումները՝ նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանությանն ու շրջակա միջավայրի կայուն կառավարմանը։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունն ու ԱՄԷ-ի Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարությունը արդեն իսկ ունեն հուշագիր համագործակցության մասին, որի շրջանակում իրականացվում են մի շարք նախաձեռնություններ` ուղղված՝

  • Կլիմայի փոփոխության դեմ պայքարին,
  • Կենսաբազմազանության պահպանությանը,
  • Շրջակա միջավայրի մոնիթորինգի և ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործմանը, 
  • Վտանգավոր նյութերի և թափոնների կառավարմանը, 
  • Բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը,
  • Էկոտուրիզմի զարգացմանը»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբուրի՝ կողմերը համաձայնել են շարունակել համագործակցությունը՝ նպաստելով երկու երկրների միջև բնապահպանական ոլորտի փորձի փոխանակմանն ու համատեղ նախաձեռնությունների իրագործմանը։

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս