ՀԱՄԱՍ-ն արտաքին միջամտություն չի հանդուրժի Գազայի հատվածի կառավարման հարցում
1 րոպեի ընթերցում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը թույլ չի տա արտաքին միջամտություն Գազայի հատվածի կառավարման հարցում Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանն Al Araby հեռուստաալքին տված հարցազրույցում։
«Գազայի հատվածի կառավարումն ազգային հարց է, և մենք թույլ չենք տա օտաերկրյա միջամտություն», - ասել է նա՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի իրականացման մասին, որը ենթադրում է միջազգային ուժերի տեղակայում պաղեստինյան անկլավում: