Սպորտ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՊՆ-ի թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը հետևել է ՊՆ-ի թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացվող ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլը։

Եզրափակչի մասնակից թիմերի խաղերի ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, զինվորականներ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, թեժ մրցապայքարի արդյունքում ՊՆ կենտրոնական ապարատի ֆուտբոլի առաջնության հաղթող է ճանաչվել ԳՇ-5 թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել համապատասխանաբար ՊՆ-1 և ԳՇ-7 թիմերը։

Շնորհավորելով առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է նման միջոցառումներ կազմակերպելու կարևորությունը զինծառայողների միջև առողջ մրցակցային ոգու, կարգապահության և թիմային համախմբվածության ձևավորման գործում։

Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով, մարզական համազգեստով և գավաթներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում