Եվրոպա

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին Մակրոնի վարկանիշը նվազել է մինչև 14%-ի

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի ֆոնին Մակրոնի վարկանիշը նվազել է մինչև 14%-ի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության հավանության վարկանիշն իշխանության գալուց ի վեր հասել է ռեկորդային ցածր 14%-ի, ինչի մասին վկայում է Les Echos հրատարակության համար Elabe ընկերության կողմից անցկացված հարցումը։ Նշվում է, որ այս ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է երեք տոկոսային կետով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Toluna Harris Interactive-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հարցվածների շրջանում առավել բարձր աջակցություն է վայելում ծայրահեղ աջական «Ազգային միավորում» կուսակցությունը։ Հարցվածների շուրջ 35%-ը պատրաստ է այս կուսակցությունից թեկնածուի օգտին տալ իր ձայնը 2027 թ. կայանալիք նախագահական ընտրություններում։ Սոցիոլոգների տվյալներով, «Ազգային միավորումից» թեկնածուն հնարավորություն ունի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ՝ ձախերից թեկնածուի հետ միասին։

OpinionWay-ի հարցումն ուսումնասիրել է «Ազգային միավորման» հնարավորությունները Ազգային ժողովի լուծարման դեպքում։ Դրա տվյալներով՝ ծայրահեղ աջերը կարող են ստանալ ձայների 33-34%-ը։ 

Հոկտեմբերի 6-ին Մակրոնն ընդունել է վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականը, որը կառավարությունը ղեկավարում էր սեպտեմբերի 9-ից։

Մակրոնի կողմնակիցները 2024 թ. ընտրություններից հետո խորհրդարանում մեծամասնություն չունեն։ Հետևաբար, ոչ մի նշանակված կառավարություն չի կարող կայուն աշխատել առանց ընդդիմության գոնե մի մասի աջակցության։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում