ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը և Արթուր Հովհաննիսյանը Ստամբուլում կմասնակցեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորներին Ստամբուլ գործուղելու մասին կարգադրություն է ստորագրել։ 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Ստամբուլում՝ նոյեմբերի 16-20-ը։ 

Ստամբուլ մեկնող խորհրդարանական պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը:

Հայերեն English Español Русский 中文