Եվրոպա

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում

2 րոպեի ընթերցում

Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանրապետության նոր վարչապետ կնշանակի 48 ժամվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը։

Նախկին վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ 

Մակրոնի խնդրանքով՝ Լըկոռնյուն բանակցություններ է տարել քաղաքական առաջնորդների հետ։ Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ խորհրդարանականների մեծ մասը դեմ է խորհրդարանի լուծարմանը, «կա կայունության հարթակ, կա ուղի՝ հաստատելու բյուջեն մինչև դեկտեմբերի31-ը»։ «Սրա հիման վրա երկրի նախագահը կնշանակի վարչապետին 48 ժամվա ընթացքում»,- հայտնել են Ելիսեյան պալատից։

Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամը սրվել էր այն բանից հետո, երբ Լըկոռնյուն իր հրաժարականն էր ներկայացրել։ Դա տեղի է ունեցել ընդդիմության կողմից քննադատության ֆոնին՝ կառավարության նոր կազմի հայտարարման հաջորդ օրը, որտեղ 18 տեղերից 13-ը բաժին էր հասել նախորդ կաբինետի ներկայացուցիչներին։ Մակրոնը Լըկոռնյուին հանձնարարել էր մինչև հոկտեմբերի 8-ի երեկոն վարել նոր բանակցություններ բոլոր քաղաքական ուժերի հետ՝ « հանուն գործողությունների քաղաքական ծրագրի սահմանման և երկրի կայունության»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում