Մերձավոր Արևելք

Նեթանյահուն կառավարության նիստ կհրավիրի Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունը վավերացնելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն կառավարության նիստ կհրավիրի Գազայում հրադադարի շուրջ համաձայնությունը վավերացնելու նպատակով

Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 9-ին նիստ կգումարի՝ վավերացնելու Գազայում հակամարտության դադարեցման մասին համաձայնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Սա մեծ օր է Իսրայելի համար։ Հինգշաբթի ես կառավարության նիստ կգումարեմ, որպեսզի վավերացնենք համաձայնությունը և Գազայից տուն վերադարձնենք մեր գերիներին»,- ասել է վարչապետը։

Կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Իսրայելի բանակին և անվտանգության ծառայությունների աշխատակիցներին կատարած աշխատանքի համար՝ բարձր գնահատելով նրանց քաջությունը։ Շնորհակալության խոսքեր են ուղղվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով Գազայում խաղաղության հաստատման ծրագրի հեղինակն է։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում