Իրան

Իրանն ու Թուրքմենստանն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն են տեսնում

1 րոպեի ընթերցում

Իրանն ու Թուրքմենստանն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն են տեսնում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են քաղաքական, տնտեսական, գիտական ​​և մշակութային ոլորտներում համապարփակ հարաբերություններ զարգացնելու իրենց ընդհանուր կամքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասներ ներկայացնելով երկու նախարարների հեռախոսազրույցից։

 «Զրույցի ընթացքում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և նրա թուրքմեն գործընկեր Ռաշիդ Մերեդովը քննարկել են երկկողմ համագործակցության վերջին վիճակը։ Երկու նախարարներն ընդգծել են քաղաքական, տնտեսական, գիտական ​​և մշակութային ոլորտներում համապարփակ հարաբերություններ զարգացնելու իրենց ընդհանուր կամքը»,-նշել է իրանական լրատվականը։ 

Հաղորդվում է, որ կողմերը նաև ընդգծել են խորհրդակցությունների և համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում