Հայաստանի նպատակն է ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը. ԱԳ փոխնախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հոկտեմբերի 8-ին Ժնևում մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործադիր կոմիտեի 76-րդ նստաշրջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ դերը ներկայիս աննախադեպ լարված ժամանակաշրջանում մարդկության առջև ծառացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում՝ շեշտելով փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց կարիքների հասցեագրման համար պատշաճ ֆինանսավորման ապահովման անհրաժեշտությունը:

«Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՄԱԿ ՓԳՀ միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը բռնի տեղահանված անձանց մարդասիրական կարիքների հասցեագրման համար մի շարք նախաձեռնությունների մշակման և երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում: Ընդգծվել է Գրասենյակի հետ համատեղ ջանքերով մշակված «Փախստականների և հյուրընկալող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակ» փաստաթղթի առանցքային նշանակությունը՝ որպես ճանապարհային քարտեզ՝ փախստականների կարիքների հասցեագրման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Աբիսողոմոնյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես տարածաշրջանում մեկ շնչին բաժին ընկնող ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկիր, հետևողականորեն իրականացնում է մարդասիրական և զարգացման փոխկապակցված քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքն ու հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրումը։

«Ամփոփելով՝ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել միասնականության և պատասխանատվության ապահովման կոչով՝ շեշտելով, որ տեղահանված անձանց ապագան, անկախ աշխարհագրական տեղակայումից, կախված է ոչ միայն մարդասիրական կարեկցանքից, այլև քաղաքական կամքից, կայուն ֆինանսավորումից և հավակնոտ համագործակցությունից»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հայերեն العربية English Español Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում