Լոնդոնի Բրիտանական գրադարանում տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը

4 րոպեի ընթերցում

Լոնդոնի Բրիտանական գրադարանում hոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսի բացումը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը։ 

Գրադարանի «Գանձեր» պատկերասրահում ներկայացված «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է հայերի և բրիտանացիների միջև դարավոր հարաբերություններին՝ Բրիտանական կայսրության ժամանակաշրջանի պատմական ընդհանրություններից մինչև ներկայիս Մեծ Բրիտանիայի կենսունակ հայկական համայնք և բազմաթիվ բրիտանացիներ, որոնք խորը գնահատանք են ցուցաբերել հայկական մշակույթի և ժառանգության նկատմամբ։  

Ցուցահանդեսում ներկայացված են մի շարք ուշագրավ ցուցանմուշներ՝ սկսած 1736 թվականին Լոնդոնում տպագրված առաջին հայերեն գրքից՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից», մինչև հայկական և անգլիական պետությունների ղեկավարների առաջին հանդիպմանը նվիրված 15-րդ դարի գեղեցիկ ֆրանսիական ձեռագիրը, որում պատկերված է Լոնդոնում Կիլիկիայի Լևոն Հինգերորդ թագավորի հանդիպումը Ռիչարդ Երկրորդ թագավորի հետ։ Ցուցադրված է նաև 20-րդ դարի բրիտանահայ լուսանկարիչ Իդա Քարի աշխատանքները ներկայացնող հրատարակություն։  

Ցուցադրությունը կազմակերպվել է Բրիտանական գրադարանի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հավաքածուների ղեկավար և պատասխանատու դոկտոր Մայքլ Էրդմանի կողմից՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։ 

Ցուցադրությունն ունի նաև ինտերակտիվ տարր․ նմուշներին կից տեղադրված QR կոդերի միջոցով հնարավոր կլինի լսել բանավոր պատմությունների հարցազրույցներից ընտրված հատվածներ։ 

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում բարձր է գնահատել Մայքլ Էրդմանի և Բրիտանական գրադարանի դերը՝ հայ և բրիտանացի ժողովուրդների միջև առկա խորը և պատմական կապերն ի ցույց դնելու գործում, և շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որի շնորհիվ հնարավոր դարձավ ցուցադրության իրականացումը։

Դեսպանն ընդգծել է, որ «Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը վկայում է երկու ժողովուրդների միջև երկարատև բարեկամության և բրիտանական մշակութային կյանքում հայ համայնքի նշանակալի ներդրման մասին։ ՀՀ դեսպանը նաև նշել է, որ մշակութային դիվանագիտությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջերս հաստատված ռազմավարական գործընկերության հենասյուներից մեկն է՝ ծառայելով որպես կամուրջ ավելի խորը փոխըմբռնման և համագործակցության համար։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել լարային քառյակ՝ մաեստրո Լևոն Չիլինկիրյանի ղեկավարմամբ և կատարմամբ, որին հաջորդել է ընդունելություն: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են մշակութային և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, դիվանագետներ և հայ համայնքի անդամներ: 

«Բրիտանահայ» խորագրով ցուցահանդեսը ցուցադրվելու է մինչև 2026 թվականի փետրվարի 22-ը: 

Հայերեն English Русский

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը