Մինչև տարեվերջ Երևանի շուրջ 40 կանգառում կտեղադրվեն խելացի ժամանակացույցներ
1 րոպեի ընթերցում

Երևանում մինչև 2025 թվականի վերջ մոտավորապես 40 կանգառներում կտեղադրվեն խելացի ժամանակացույցներ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև նշել է, որ մինչ այդ քաղաքացիները կարող են օգտվել «Յանդեքս» հավելվածից, որտեղ ավտոբուսների ժամանման րոպեների մասին ինֆորմացիան ամբողջապես ներկայացված է։
Երևանի քաղաքապետը նաև ասել է, որ այսօր էլ Երևանում կան կանգառներ, որտեղ տեղադրված են խելացի ժամանակացույցներ, սակայն դրանց թիվը քիչ է։