Իրավունք

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 7-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի շրջանակներում տեղի են ունեցել խորհրդապահական առանձնազրույցներ, այդ թվում՝ Արսեն Ղուկասյանի հետ:

Ուսումնասիրվել են անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:

Ըստ աղբյուրի՝ ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Նշվում է, որ այցերի մանրամասները խորհրդապահական են՝ ենթակա չեն հրապարակման:

Արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում