Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման շրջանակային ռազմավարության նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ներկայացվել են մանրամասներ ռազմավարության նախագծի մշակման իրավական շրջանակի, հիմնական ոլորտային ուղղությունների, ռազմավարության իրականացման թիրախների, ընդհանուր և ոլորտային նպատակների, գործողությունների ու ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Ընդգծվել է, որ նախատեսվում են միջոցառումներ իրականացնել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրության, արդյունաբերության, սպասարկման և այլ ուղղություններով:  

Ակնկալվում է, որ ռազմավարությունը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, տնտեսության ռեսուրսախնայող ոլորտների կշռի ավելացմանը, կանաչ աշխատատեղերի թվի ավելացմանը, կանաչ հանրային ներդրումների և մասնավոր ներդրումների խրախուսմանը, արտադրողականության ու մրցունակության բարձրացմանը և այլն: Ընդհանուր նպատակների և գործողությունների շրջանակում նշվել է տաքսոնոմիայի՝ կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի և կանաչ տնտեսությանն անցման մշտադիտարկման և գնահատման (չափման) մեխանիզմների ներդրումը: 

Ըստ աղբյուրի՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նախագծով առաջարկվող ուղենիշների ու առաջնահերթությունների վերաբերյալ:    

Քննարկման առարկա են եղել նաև էլեկտրական տրանսպորտային միջոցների կիրառությունը խրախուսող միջոցառումները, ներկայացվել են մանրամասներ միջնաժամկետ կարգավորումների շրջանակի վերաբերյալ: 

Նշվում է, որ ամփոփելով քննարկումները՝ վարչապետը կարևորել է, որ միջոցառումները լինեն թիրախային, նպաստեն ոլորտում իրականացվող քաղաքականությանը և հանձնարարականներ տվել հետագա անելիքների վերաբերյալ:  

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ