Միացյալ Նահանգներ

Թրամփը չի բացառել Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ինչ-որ իմաստով» որոշում է ընդունել Ուկրաինային Tomahawk թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Կարծում եմ՝ ես, ընդհանուր առմամբ, ինչ-որ իմաստով որոշում կայացրել եմ», - ասել է նա՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան պատասխանելով լրագրողների հարցերին։

Թրամփը չի ասել, թե կոնկրետ ինչ որոշում է ընդունել, սակայն հավելել է, որ կցանկանար իմանալ, թե հատկապես ինչի համար են օգտագործվելու Tomahawk-ները։

«Կարծում եմ՝ ես ուզում եմ իմանալ, թե նրանք ինչ են պատրաստվում անել դրանցով, ուր են դրանք ուղարկելու։ Կարծում եմ՝ ես պետք է այդ հարցը տամ», - ասել է նա։

Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու որոշում կայացնելիս փորձում է խուսափել հակամարտության էսկալացումից։

«Ես չեմ ձգտում սրացում հրահրել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում