Եվրոպա

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ ութ երկրների 3000 զինվորականների մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորավարժություններ՝ ութ երկրների 3000 զինվորականների մասնակցությամբ

Լիտվայում ընթանում են «Գելեժինիս վիլկաս» («Երկաթե գայլ») միջազգային լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի ութ երկրներից մոտ 3000 հոգուց բաղկացած ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Լիտվայի բանակի հրամանատարությանը։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 18-ը։ Դրանցում գործի են դրվել շուրջ 3000 զինծառայողներից բաղկացած ստորաբաժանումներ վարժանքները կազմակերպող Լիտվայից, ինչպես նաև Բելգիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, Նիդեռլանդներից, Նորվեգիայից, Չեխիայից և Խորվաթիայից։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 650 միավոր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահափոխադրիչներ։

Զինվորական շարասյուները կուղևորվեն Պաբրադեում գտնվող Լիտվայի բանակի կենտրոնական զորավարժարան, որը գտնվում է Բելառուսի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա։

Զորավարժությունների հիմնական խնդիրն է ստուգել և օժանդակել Լիտվայի բանակի «Գելեժինիս Վիլկաս» մոտոհետևակային բրիգադի ստորաբաժանումների մարտական պատրաստվածությանը, կատարելագործել դաշնակիցների հետ փոխգործակցությունը պաշտպանական և հարձակողական գործողությունների ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում