Գազայի շուրջ պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում. Թրամփ

2 րոպեի ընթերցում

September 27, 2025, Gaza City, Gaza Strip, Palestinian Territory: Smoke rises following Israeli airstrikes that hit and destroyed multiple buildings in Gaza City, Gaza on September 27, 2025. Thirty-seven Palestinians were killed in attacks carried out by the Israeli military in various locations across the Gaza Strip (Credit Image: Global Look Press/Keystone Press Agency)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրադրության կարգավորման իր պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում:

«Այս հանգստյան օրերին տեղի են ունենում շատ դրական քննարկումներ ՀԱՄԱՍ-ի և ամբողջ աշխարհի երկրների հետ պատանդների ազատ արձակման, Գազայում պատերազմի ավարտի, բայց որ  ամենակարևորն է, Մերձավոր Արևելքում վերջապես երկար սպասված խաղաղության հաստատման վերաբերյալ: Այդ բանակցությունները շատ հաջող են, դրանք առաջ են շարժվում սրընթաց կերպով», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում տեղի կունենա աշխատանքային խմբերի հանդիպում, որոնք կզբաղվեն «վերջին մանրամասնությունների մշակմամբ»:

«Ինձ հայտնում են, որ առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ, և ես բոլորին խնդրում եմ գործել արագ», - հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ ուշացումը սպառնում է «վիթխարի արյունահեղությամբ, որը ոչ ոք չի ցանկանում»: 

Թրամփն այս թեմայով խոսել է նաև Նորֆոլկում (Վիրջինիայի նահան)՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանում՝ ասելով, որ Միացյալ Նահանգները մոտեցել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը