Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են բնակավայրերին համակարգված հարվածներ հասցնելու մեջ

2 րոպեի ընթերցում

Անցած գիշեր Ուկրաինան կրկին ենթարկվել է Ռուսաստանի համակարգային հարձակմանը՝ ավելի քան 50 հրթիռների և գրեթե 500 հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածներ են հասցվել Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Խերսոնի և Օդեսայի մարզերի բնակավայրերին։ 

«Այս պահին հայտնի է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է տասը մարդ։ Ցավոք, հինգ մարդ զոհվել է»,- ասված է գրառման մեջ։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության տվյալներով էլ՝ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակումներ է իրականացրել Բելգորոդի մարզի բնակավայրերի վրա՝ օգտագործելով ավելի քան 140 անօդաչու թռչող սարք։

 Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:

 «Տղամարդը հոսպիտալացվել է մարզային կլինիկական հիվանդանոցում, իսկ կինը դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար», - գրել է նահանգապետը՝ հավելելով, որ վնասվել են չորս բազմաբնակարան շենքերի ինը բնակարաններ և մեկ առանձնատուն։

Նահանգապետի խոսքով՝ Շեբեկինոյում մի տղամարդ կանգնել է պայթուցիկ սարքի վրա և ծանր վիճակում հոսպիտալացվել է տարածաշրջանային կլինիկական հիվանդանոց։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները