Երևան

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է անելիքները

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհուրդը քննարկել է անելիքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության հրավիրած Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական պաշտպանության խորհրդի նիստում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ներկայացվել են 2025թ. ընթացիկ և 2026թ. նախատեսվող համայնքային սոցիալական ծրագրերը:

Նիստը վարել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը:

«Քննարկումների ընթացքում նիստին ներկա սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների և ՀՄԴ-ների ներկայացուցիչներն ու հյուրերը վեր են հանել սոցիալական ոլորտի կարևորագույն հարցերն ու խնդիրները:

Խորհրդի անդամների կողմից ներկայացվել են համայնքային սոցիալական ծրագրերի պլանավորմանը միտված կարծիքներ, առաջարկներ և եզրակացություններ»,- հայտնում են քաղաքապետարանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում