Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իրաքին Ազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իրաքին Ազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության Ազգային օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Իրաքի Հանրապետությանն՝ Ազգային օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված 25-ամյա դիվանագիտական ​​հարաբերությունները՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Իրաքի կառավարությանն ու ժողովրդին»,-ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում