Տնտեսություն

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. ՏԿԵ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. ՏԿԵ նախարար

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը երկրի տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին. այն արդյունաբերության և արտահանման մեջ կարևոր դերակատարում ունեցող ճյուղերից մեկն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ծաղկաձորում ընթացող «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի շրջանակներում: 

«Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում որդեգրվել է կայուն զարգացման և ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացումը։ Արդեն իսկ առկա են դրական տեղաշարժեր դեպի ավելի պատասխանատու եւ կայուն հանքարդյունաբերություն: Անհրաժեշտ է շարունակել ներդրումները ժամանակակից տեխնոլոգիաներում՝ նվազեցնելու ածխածնի արտանետումները, խնայելու ջրային ռեսուրսները և վերականգնելու ընդերքօգտագործումից խաթարված էկոհամակարգերը »,- նշեց նախարարը։

Նշենք, որ Ծաղկաձորում ընթացող երկօրյա համաժողովին մասնակցում են Կառավարության, հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ, տեղական և միջազգային մասնագետներ, ներդրողներ, փորձագետներ։ Բացմանը ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում