Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի օգնական, ԱԳ նախկին նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի միջազգային ներդրումների և առևտրային համագործակցության հարցերով օգնական, ԱԳ նախկին նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մուրատ Նուրտլեուին համատեղ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցում գրանցվել են նշանակալից ձեռքբերումներ:

ՀՀ ԱԳ նախարարը Մուրատ Նուրտլեուին հաջողություն է մաղթել նոր պաշտոնում՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում