Ընդդիմությունը փախել է դահլիճից. ՔՊ պատգամավորը՝ խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության քննարկման մասին

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդունելի չի համարում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկմանն ու քվեարկությանը ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների չմասնակցելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հովհաննիսյանն իր կարծիքը հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

«Խորհրդարանական ընդդիմությունն, ըստ էության, փախել է դահլիճից դրա նախորդ հարցի քննարկման և քվեարկության պահին։ Իսկ նախորդ հարցը՝ հիշեցնեմ՝ կիբերանվտանգության մասին մայր օրենքն էր, որն ուղիղ կապ ունի ՀՀ պաշտպանության հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համատեքստում՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդայանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից ներկայացվող նախապայմաններին. նշեց՝ դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն է, և Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է։

«Շարունակելու ենք բանակցությունները, որ հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշեց Խանդանյանը։

Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լեհական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել էր. «Այսպիսով, մենք պատրաստ ենք. տեքստը վերջնականացվել է ավելի վաղ՝ այս տարվա մարտին, այժմ այն նախաստորագրված է, և մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ ստորագրել այդ պայմանագիրը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Այնուամենայնիվ, նույնիսկ Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման արարողությունից առաջ գոյություն ունեն գործընթացներ, որոնք արդեն ընթանում են կամ կարող են ընթանալ մինչև ստորագրումը»։

Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և որևէ կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ։ 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին