Եվրոպա

ԵՄ օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը կարող են ոչնչացվել. Մակրոն

1 րոպեի ընթերցում

ԵՄ օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը կարող են ոչնչացվել. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարել անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը, որոնք խախտում են Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների օդային տարածքը: Նա նաև կոչ է արել նման միջադեպերին եվրոպական արձագանքի վերաբերյալ ավելի մեծ «ռազմավարական անորոշության»։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ես կարծում եմ, որ գլխավոր պատասխանը պետք է լինի էլ ավելի մեծ անկանխատեսելիությունը և ռազմավարական անորոշությունը, - հայտարարել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի բացմանը: - Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է ուղարկել հստակ նախազգուշացում. մեր օդային տարածքի խախտումն անօդաչու թռչող սարքերով մեծ ռիսկ է պարունակում: Դրանք կարող են ոչնչացվել և վերջ: Եվ մենք չենք պատրաստվում վաղօրոք նախազգուշացնել այդ մասին»: 

Նա նշել է, որ ինքնաթիռների վերաբերյալ գոյություն ունի առանձին ընթացակարգ, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի հետ համակարգված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում