Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հասել է կես տրիլիոն դոլարի

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին կես տրիլիոնատերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Forbes հանդեսը։

Պարբերականը նշում է, որ Tesla և SpaceX ընկերությունների ղեկավարի, X սոցիալական ցանցի և Neuralink նյարդատեխնոլոգիական ընկերության սեփականատիրոջ կարողությունը հասել է 500 միլիարդ դոլարի Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո: 

Պարբերականը Մասկի կարողության աճը բացատրում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչություն ղեկավարի պաշտոնից հեռանալու և բիզնեսի վրա կենտրոնանալու որոշմամբ։

Մասկը զբաղեցնում է առաջին տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Նրան հաջորդում են Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը (351,6 միլիարդ դոլար), Meta կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը (246,1 միլիարդ դոլար), Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (233,2 միլիարդ դոլար) և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը (204,6 միլիարդ դոլար)։

Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է Մասկին. 2024 թ. դեկտեմբերին նա դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը:

Հայերեն العربية English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը