Իսրայելը կալանել է Գազա օգնություն տեղափոխող մի քանի նավ և միջազգային քննադատության արժանացել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերը կալանել են Գազա օգնություն տեղափոխող «Համաշխարհային անդրդվելիության նավատորմի» 13 նավ և ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում՝ շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց տախտակամածին գտնվում է 500-ից ավելի մարդ։

Ակտիվիստները սոցցանցերում հայտնել են, որ իսրայելցի զինվորականներն «ակտիվ ագրեսիա» են կիրառել մի քանի նավի նկատմամբ. դրանցից մեկը խոյահարվել է, ևս երկուսի վրա կրակել են ջրցան մեքենաներով։ Տախտակամածին գտնվողները չեն տուժել։ 

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարությունը հաստատել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ 

Նավատորմն Իսրայելի գործողություններն անվանել է անօրինական՝ նշելով, որ դրանց նպատակն է Գազայի մեկուսացումը շարունակելը։ Իսրայելական կողմի պնդմամբ՝ նավատորմը խախտել է «ծովային օրինական շրջափակումը»։

Հունաստանում, Իտալիայում, Թունիսում և Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով նավերի կալանման դեմ։

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն միջադեպն անվանել է «միջազգային հանցագործություն», երկրից արտաքսել է իսրայելցի մնացած դիվանագետներին և դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը նավերի կալանման միջադեպը «մտահոգիչ» է որակել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դա անվանել է «ահաբեկչական գործողություն»։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ևս խստորեն դատապարտել է իսրայելական ուժերին նավատորմի դեմ գործողությունների համար։

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Իսրայելն իրենց հավաստիացրել է, որ իր զինված ուժերը բռնություն չեն կիրառի տախտակամածին գտնվողների նկատմամբ, և որ իրենք կապի մեջ են իսրայելական կողմի հետ։

Հայերեն English Русский

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA