Տնտեսություն

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

1 րոպեի ընթերցում

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 2 տրլն 5.4 մլրդ դրամից ավելի է 7.4 մլրդ դրամով կամ 0.4%-ով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: 

Միաժամանակ, 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 245.6 մլրդ դրամով կամ 13.9%-ով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում