ԿԳՄՍ նախարարությունը ֆինանսական կառույցներին հրավիրում է համագործակցության

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆինանսական կառույցներին հրավիրում է համագործակցության՝ հեծանիվների ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում:

«Արմենպրես»-ը ԿԳՄՍ նախարարության տարածած հրավեր-հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. 

«Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 341-Ն և 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1115-Լ որոշումները, հրավիրում է ֆինանսական կառույցների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների ուշադրությունը։

Նախատեսվող համագործակցության շրջանակում ֆինանսական կառույցների հետ կկնքվի պայմանագիր, որի շրջանակում կսուբսիդավորվեն բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների և աշխատակիցների հեծանիվների ձեռքբերման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: 

Պայմանագրի նախագիծը՝ կից:

Միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ տարածքում գործող բարձրագույն, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները: Օժանդակությունը շահառուներին կտրամադրվի ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից տրվող նպատակային վարկերի համար՝ տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Որպես վարկառու կարող է հանդիսանալ կա՛մ շահառուն (եթե աշխատող է, կա՛մ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը: Վարկի առավելագույն չափը սահմանված է 300 հազար դրամ՝ մինչև 36 ամիս մարման ժամկետով: Տարեկան տոկոսադրույքը կազմում է 16%, որն ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից: 

Ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին խնդրում ենք լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԿԳՄՍՆ ֆինանսաբյուջետային վարչություն. կոնտակտային անձ՝ Մարինե Ավագյան, հեռ.՝ 010599689 (ներքին 343), էլ. փոստ՝ marine.avagyan@escs.am»: 

Հայերեն

Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է Պարսից ծոցի երկրներ ճանապարհորդելու վերաբերյալ նախազգուշացումը

Տիգրան Մկրտչյանը կարևորել է հայկական գյուղատնտեսական մթերքների արտահանման շուկան դիվերսիֆիկացնելու անհրաժեշտությունը

Ճապոնական յակիշիմե կերամիկայի ավանդույթը՝ Երևանում. Հայաստանի պատմության թանգարանում յուրահատուկ ցուցահանդես բացվեց

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացվելու են ծառերի սրսկման աշխատանքներ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպեց «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր