Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպանին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Քոուլին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: 

Ալեքսանդրա Պամելա Քոուլն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդծել, որ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծված և կներդնի իր ջանքերը երկկողմ փոխգործակցությունն ավելի խորացնելու համար:

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերին՝ առանձնացնելով տնտեսական համագործակցության խորացմանը նպաստող նոր միջավայրը:
 
 
 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում