Ավշարի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է. Գլխավոր դատախազություն

3 րոպեի ընթերցում

Ավշար համայնքի նախկին ղեկավարը համայնքին պատճառած 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասը վերականգնել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի գլխավոր դատախազությունից, ներկայացնելով մանրամասներ:

«Գլխավոր դատախազությունը 2024 թվականի նոյեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված՝ 78 միլիոն 259 հազար դրամ արժողությամբ 3 անշարժ գույքերը վերադարձվել են Արարատ համայնքին:

Դրանք են՝

  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 55,5 միլիոն դրամ արժեքով և ամսական 115 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված՝ 0.37602 հա մակերեսով հողատարածքը և 1211.74 քմ մակերեսով պահեստները.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 759 հազար դրամ արժեքով 0.0622 հա մակերեսով հողատարածքը.
  • Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ շուրջ 22 միլիոն դրամ արժեքով և ամսական 445 հազար դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնված 0.966 հա մակերեսով հողատարածքը և 416.6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ավշար համայնքից հափշտակված գույքերի օգտագործումից ստացված եկամուտը կազմել է 43 միլիոն 623 հազար դրամ, իսկ համայնքի ղեկավարի բնակելի տան և հարակից շինությունների ու դրանցով ծանրաբեռնված հողատարածքների ձեռքբերման, կառուցման և գրանցման գործընթացում համայնքին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 56 միլիոն 376 հազար դրամ»,- նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ հսկող դատախազը 2025 թվականի մայիսի 29-ին քրեական հետապնդումներ է հարուցել Ավշար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնական կեղծիք, փողերի լվացում և իշխանական դիրքի չարաշահմամբ վատնում կատարելու համար, իսկ համայնքի նախկին ղեկավարի վարորդ Պ.Մ.-ի նկատմամբ՝ Ս.Գ.-ի վերոնշյալ գործողություններին օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում համայնքի նախկին ղեկավարն ամբողջությամբ վերականգնել է համայնքին պատճառած՝ շուրջ 261 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 100 միլիոն դրամ վնասը:

 Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում