«Հայ ֆեստ» կատարողական արվեստների 23-րդ միջազգային փառատոնը կհյուրընկալի ավելի քան 100 մասնակցի

3 րոպեի ընթերցում

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների 23-րդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը Երևանում, կրում է Festivally Yours! խորագիրը։ Խորագրով ցանկանում են ասել, որ փառատոնը կարող է լինել և՛ բոլորինը, և՛ անհատապես յուրաքանչյուրինը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս տարի արտերկրից մասնակցում է 11 երկիր՝ Բելգիա, Չինաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Հարավային Կորեա, Նիդեռլանդներ և այլ երկրներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ 

Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավելի է։ Սպասված հյուրերն են  Բեռնար Հոկմայանը, Բարտոշ Շիդվովսկին, Իրինա Ժուկովան, Ժակ Ժենեն, Միքելա Պանելան: 

Արտասահմանյան ծրագրում նախատեսված են «Բենչա» թատրոնի «Խորքային տարածություն»-ը (Նիդեռլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)»-ը (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների պարը» (Բելգիա), PR-էվոլուշն պարային ընկերության «Կյանքի գույներ»-ը (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնին նախատեսվում են վարպետության դասեր, «Կլոր սեղան», որի նպատակը համագործակցության ստեղծումն է հայկական թատրոնների և միջազգային փառատոնների միջև։

Փառատոնի մեկնարկը կտրվի ՊեկինԴենս/LDTX -ի (Չինաստան) «Լույսեր որոնողը» ժամանակակից պարային ներկայացմամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 

ՊեկինԴենս/LDTX -ը պարային խումբ է, որը հիմնադրվել է 2005 թվականին Վիլլի ՑԱՕ-ի և ԼԻ Հան-ժոնգի կողմից: LDTX-ը նշանակում է «Լեյ դոնգ տիան սյա» (Որոտում է տիեզերքում): Թատրոնը զբաղվում է ստեղծագործական, կրթական գործունեությամբ՝ Չինաստանի տարբեր քաղաքներից չինացի արվեստագետներին առաջարկելով ազատ արտահայտման հարթակ և խթանելով պարի բազմակողմանի աճը: Ներկայացումն ուսումնասիրում է մարդկային գոյությունն աբստրակտ շարժման միջոցով: Այն մարտահրավեր է նետում լույսի և ստվերի ընկալումներին՝ հանդիսատեսին տանելով ժամանակի և զգացմունքների ճանապարհորդության։ Բեմադրչ՝ Վիլլի ՑԱՕ:

«Հայ ֆեստ» կատարողական արվեստների 23-րդ միջազգային փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ։ Փառատոնի գլխավոր աջակիցներն են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հոսք» հիմնադրամը։ Այս տարի «Հայ ֆեստ»-ը համագործակցում է «Ավինյոն ՕՖՖ» փառատոնի հետ։ «Հայ ֆեստ»-ն ընդգրկված է EFFA Եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։

Հայերեն Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ