Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրեն, գլխավոր քարտուղար Սաբինե Ֆենդրիխի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, արդյունավետ գնահատելով հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սաբինե Ֆենդրիխին ՀՀ-ում իրականացված տարբեր ծրագրերի համար, որոնք զգալիորեն նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գործադիր տնօրենն իր հերթին խոսել է հիմնադրամի՝ Հայաստանում իրականացրած գործունեության արդյունավետության մասին՝ հավելելով, որ իրենց ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Վերոնշյալ թեմաներից զատ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում