ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանում ընդունվել է Հայաստանի ազգային զեկույցը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ազգային զեկույցի ընդունման ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր ելույթում կարևորել է ՀՊԴ գործիքակազմը  և դրա շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականները, որոնք նպատակաուղղված են մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանն ընդունել է ՄԱԿ անդամ պետությունների կողմից 2025թ. մայիսի 1-ին՝ ՀՊԴ աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանին կայացած ազգային զեկույցի քննարկման շրջանակներում Հայաստանին հասցեագրված հանձնարարականների գերակշիռ մեծամասնությունը: Վերահաստատել է ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման առնչությամբ՝ Հայաստանում ընթացող բարեփոխումներին համահունչ։

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է ՀՊԴ հանձնարարականների ու իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, այդ թվում՝ տնտեսական,սոցիալական, մշակութային, քաղաքական և քաղաքացիական իրավունքների բնագավառներին:

Հայաստանի ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցի ընդունման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ կարևորելով Հայաստանի շարունակական հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը և վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ 

Հայերեն العربية English Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը