Լիտվայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները՝ երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկային և ընդհանուր արժեքների վրա կառուցված բարեկամությանը համահունչ։ 

Նշվում է, որ նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիտվային՝ Հայաստանի ժողովրդավարական օրակարգին, դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաև ԵՄ-ի հետ փոխգործակցության խորացմանը ցուցաբերած աջակցության համար: 

«Անդրադարձ է կատարվել ԵՄ հարթակում առաջիկա շփումներին, ոլորտային ուղղություններով համագործակցության խթանման առկա մեխանիզմներին։ Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Լիտվայի նախարարը ողջունել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։  

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է համաձայնեցված հիմնարար սկզբունքների ներքո հաղորդակցությունների բացման միջոցով տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմամբ ընձեռվող հնարավորությունները։  

Հայերեն العربية English Español ქართული Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին