Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Ակնալճի եզդիական սրբատեղի և մասնակցել է սրբատեղիի՝ Զիարատի օրվան նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, աշխարհի եզդիների համար սեպտեմբերի 29-ն ուխտագնացության օր է։ Ուխտագնացությունն ուղեկցվում է տոնական միջոցառմամբ եւ հարգանքի տուրքով։

Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր առաջնահերթություններից են, և վերահաստատում է նշված ոլորտի զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու իր հանձնառությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում