Եվրոպա

Ուկրաինայում պատերազմը վերաբերում է ամբողջ Արևմուտքին. Տուսկ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում պատերազմը վերաբերում է ամբողջ Արևմուտքին. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ «պատերազմն Ուկրաինայում նաև մեր պատերազմն է»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերում են լեհական լրատվամիջոցները։

«Հասարակական կարծիքի բոլոր առաջնորդների կարևորագույն խնդիրն է ողջ արևմտյան հանրությանը, ողջ անդրատլանտյան հանրությանը ստիպել ցավագին և խորը կերպով գիտակցել, որ պատերազմ է ընթանում», - ասել է Տուսկը։

«Ուկրաինայում պատերազմը, անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ, նաև մեր պատերազմն է…. Եթե մենք պարտվենք այս պատերազմում, հետևանքները կազդեն ոչ միայն մեր սերնդի, այլև ապագա սերունդների վրա` Լեհաստանում, ամբողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ամբողջ աշխարհում», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում