Բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումները կիրականացվեն մեկ վայրում

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են մաքսային ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակում,  քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով, բարելավվել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։ 

ՊԵԿ-ից նաև հիշեցնում են, որ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝  քաղաք Երևան, Ծովակալ Իսակով 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։ 

Այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։ 

Հայերեն

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան