Չինաստանում մեկ շաբաթում չիկունգունյա տենդի 3153 դեպք է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանի բժիշկները չիկունգունյա վիրուսով վարակման 3 153 նոր դեպք են գրանցել հարավային Գուանդունի նահանգում։ Ինչպես հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, ախտահարվածները հայտնաբերվել են սեպտեմբերի 21-ից մինչև 27-ն իրականացված մոնիթորինգի միջոցով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, դեպքերի ճնշող մեծամասնությունը (2 927) ախտորոշվել է Ցզյանմենի քաղաքային շրջանում։ Գուանդունի նահանգի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Կան Մինը հայտարարել է, որ ՉԺՀ-ում պետական ​​տոների (հոկտեմբերի 1-8) շրջանում բնակչության բարձր շարժունակությունը մեծացնում է մոծակների միջոցով փոխանցվող տենդի տարածման ռիսկը։ 

Վերջին շրջանում վիրուսը տարածող մոծակների ոչնչացման արշավից հետո հիվանդացության մակարդակը սկսել է նվազել:

Հայերեն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Համբարձում Մաթևոսյանի անունով WhatsApp-ում և Telegram-ում կեղծ օգտահաշիվներ են բացվել

ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի՝ խաղաղությանը վնասող հայտարարություններին նույն կերպ պատասխանելը սխալ է համարում

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի