Քաղաքականություն

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարարները

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Լիխտենշտեյնի արտաքին գործերի նախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի փոխվարչապետ, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները՝ մարդու իրավունքների խթանում, ժողովրդավարական զարգացումը և միջազգային իրավական հարթակներում ակտիվ փոխգործակցություն։

Տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը: Լիխտենշտեյնի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում