Թերացողները կենթարկվեն պատասխանատվության. ՆԳՆ խոսնակը՝ Մերձավանի դեպքով պաշտոնանկությունների մասին

3 րոպեի ընթերցում

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության բացահայտումից հետո Ներքին գործերի նախարարությունում կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

 «Եթե պարզվի, որ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են պատասխանատվություն»,-նշեց Սարգսյանը։ 

Նարեկ Սարգսյանը հայտնեց՝ Փարաքար համայնքում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո ոստիկանությունում տեղի էին ունեցել մի շարք պաշտոնանկություններ և կադրային փոփոխություններ, իսկ վերջին իրադարձությունից հետո պաշտոնից ազատվել է նաև Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը։ 

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հետ սպանվել է նաև ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, սակայն նախարարությունը բացառում է, որ մարդասպանի թիրախում եղել է ոստիկանության ծառայողը։

«Հիմնազուրկ պնդում է, որ թիրախում եղել է Կարեն Աբրահամյանը։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը։ 

Սեպտեմբերի 23-ին, 23։50-ի հատվածում Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։ 

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վալոդյա Գրիգորյանի և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նա փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։ 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայերեն

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը