Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական խորհրդակցությունների մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2023 թ. նոյեմբերի 25-ին: