Լեգենդար դիրիժոր Վալերի Գերգիևը հանդես կգա Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի 100-ամյակը բացառիկ համերգով կշնորհավորի աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի  սիմֆոնիկ նվագախումբն իր գեղարվեստական ղեկավարի՝ լեգենդար դիրիժոր Վալերի Գերիգիևի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին  «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կհնչեն Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Շոստակովիչի Ջութակի կոնցերտ թիվ 1-ը՝ վիրտուոզ ջութակահար Պավել Միլյուկովի կատարմամբ և Մալերի Սիմֆոնիա թիվ 4-ը՝ սոպրանո Աննա Դենիսովայի մասնակցությամբ: 

Հոկտեմբերի 2-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 37 տարի անց կրկին հանդես կգա իր երբեմնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերիգիևի ղեկավարությամբ: Կհնչեն Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» և Ռավելի «Բոլերո»-ն: 

Վալերի Գերգիևը, որը մեր օրերի ամենահայտնի դիրիժորներից է, անքակտելի կապերով կապված է Հայաստանի հետ: Ի թիվս աշխարհի տարբեր երկրներից ստացած բազում պարգևների ու ամենաբարձր կոչումների՝ Գերգիևը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար (2009): Գերգիևի կարիերայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եղել է առաջին երաժշտախումբը, որի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարն է նշանակվել մաեստրոն և ղեկավարել է 1981-1985 թվականներին։ 

Նվագախմբի պատմության մեջ նա դեռևս միակ ոչ հայազգի ղեկավար է: Այն տարիներին երիտասարդ դիրիժորը Բեռլինում Հերբերտ ֆոն Կարայանի անվ. մրցույթում և Մոսկվայի դիրիժորների համամիութենական մրցույթում հաղթանակ տանելուց հետո հրավիրվեց ղեկավարելու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչին մեծապես նպաստեց այն ժամանակվա ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը:  

1977-ից նա նաև Կիրովի թատրոնի (այժմ՝ Մարիինյան) գլխավոր դիրիժորի՝ Տեմիրկանովի ասիստենտն էր, իսկ 1988-ին ընտրվեց Մարիինյան թատրոնի երաժշտական ղեկավար: Այժմ Վալերի Գերգիևը հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը և Բոլշոյ թատրոնի գլխավոր տնօրենը: 

Հայաստանյան տարիներին՝ ի թիվս եվրոպական ու ռուսական դասականների, Գերգիևը հաճախ է ղեկավարել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Խաչատրյան, Սպենդիարյան, Բաբաջանյան, Միրզոյան, Սարյան, Տերտերյան, Խաղողագործյան: Ելույթներ է ունեցել հայ ականավոր մենակատարներ Ռուբեն Ահարոնյանի, Սվետլանա Նավասարդյանի, Լուսինե Զաքարյանի և այլոց հետ: Անգամ Մարիինյան թատրոնի ղեկավար լինելու ժամանակ իր համագործակցությունը շարունակվել է այնպիսի հայ արտիստների հետ, ինչպիսիք են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Գևորգ Հակոբյանը, Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը և շատ ուրիշներ:

Վալերի Գերգիևը 20-21-րդ դարերի երաժշտական օլիմպի ամենավառ ներկայացուցիչներից է, ինչպես նաև ամենահեղինակավոր մշակութային գործիչներից մեկը: Նա դիրիժոր-ռեֆորմատոր է, նրա բուռն և նպատակասլաց գործունեության շնորհիվ ռուս դասական երաժշտական աշխարհի դռները լայն բացվեցին արևմտյան ունկնդրի առջև` պարգևելով նոր բացահայտումներ: Նրա ղեկավարման տարիներին Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը նոր բարձունքներ նվաճեց՝ ներկայացնելով ոչ միայն նոր օպերային և բալետային ստեղծագործություններ, այլև կատարելով ընդարձակ սիմֆոնիկ երկացանկ: Գերգիևի շնորհիվ Մարիինյան թատրոնը դարձել է մասշտաբային համերգա-թատերական համալիր, որն իր նմանը չունի աշխարհում: 

Գերգիևը վերջին անգամ Հայաստանում հանդես է եկել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ 16 տարի առաջ։ Նա ասել էր. «Հայաստան եմ եկել մեծ ուրախությամբ և հատուկ զգացումներով»։ Դիրիժորն ընդգծել էր, որ իրենց նվագախմբում, ինչպես նաև աշխարհի տարբեր բեմերում հանդես են գալիս տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը կարող է հպարտանալ։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ